«Եթե տիկին Գալյանը կարծում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմաններն իսկապես լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։ Իսկ եթե պահը գա նաև իր անձնական պատասխանատվությունը կրելու, եթե իսկապես ինքը կարծում է, որ լավ պայմաններ են, մենք միգուցե փորձենք կազմակերպել այնպես, որ ինքը հենց այդ նույն խցում կրի պատասխանատվություն, եթե իր համար այդքան ընդունելի ու լավն են այդ պայմանները։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դատապարտվածների թիվը մի քանիսով ավելի է, քան կալանավորվածների թիվը, դա ուղղակի խայտառակություն է։ Խայտառակություն է։ Տարածաշրջանում կալանավորների և դատապարտյալների համամասնությունն ամենաբարձրն է Հայաստանում»,- այս մասին հրավիրված ասուլիսում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




