«Գործը նկարագրած է․ կարդում ես՝ այս մեկը այսպես արեց, այս մեկը այնպես արեց, այն մեկը այսպես արեց, այս մեկը այստեղ գնաց, սա էժան էր, սա թանկ էր։ Ասում ենք՝ հա, շատ լավ է, մի հատ հարցի պատասխան ենք մենակ ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի այդ ձեր նկարագրածի հետ։ Գործողություն էլ նկարագրված չէ, որ նախագահ Քոչարյանը գոնե մտածի՝ ինչի վրա ազդի, մի ձև ունի մենակ ազդելու, պետք է այնպես անի, որ մեղադրողները երազում այլ մտահանգումների գան, այսինքն՝ որովհետև իրենք եկել են այս մտահանգումների։ Բառացի եմ ասում՝ ասում է՝ մենք սրանցից բխեցրել ենք։ Ասենք՝ կարող է նվեր ուղարկի մի հատ ֆորմալ տրամաբանության դասագիրք այն հույսով, որ կկարդան ու իրենց մտահանգումն ուրիշ կլինի, արդեն կլինի ավելի տրամաբանական, բայց ուրիշ որևէ ազդելու եղանակ ես չեմ պատկերացնում»,- այս մասին հրավիրված ասուլիսում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




