Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

6 Մարտի, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների սպանության, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ:

Մերձավոր Արևելքում հակամարտությունը ՌԴ նախագահն անվանել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիա:

Պուտինը նաև հայտնել Է Ռուսաստանի դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության, Իրանի շուրջ և ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում խնդիրների լուծման ուժային մեթոդներից հրաժարվելու մասին:

Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության համար և տեղեկացրել Իրանում իրավիճակի զարգացման մասին:

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր

Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր

Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր: Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50...

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմում է ներկայացրել  ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու...

Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ Թրամփ

Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի հասնել համաձայնության։ «Կարծում եմ՝ համաձայնությունը (Կիևի և Մոսկվայի միջև) կկայանա։ Մենք արդեն կարողացել ենք հասնել նման համաձայնությունների»,- ասել է նա։ Որպես օրինակ...

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։ «Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ պատասխանի, քան նախկինում էր»,-ՏԱՍՍ-ին հայտնել է...