Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

19 Նոյեմբերի, 2026

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ Չինաստանի Շենժեն քաղաքում ԱԽՏԳ գագաթնաժողովի շրջանակում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով։ Այս մասին գրում է kommersant-ը:

«Անկասկած, շատ կարևոր է նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի երկխոսությունը։ Նրանք երկուսն էլ տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը», — «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կիրիլ Դմիտրիևը։

«Հասկանալի է, որ բազմաթիվ ուժեր փորձում են խոչընդոտել դրան։ Սակայն այս երկխոսությունը շատ կարևոր է, և ամբողջ աշխարհը հետևում է դրան», — հավելել է նա։

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տևել է 40 րոպե։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ նախատեսված եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա այսօր ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Այսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ներկայացրած տվյալներով՝ Հունիսի 21-ին՝ 15 ժամ 02 րոպե։ Նոյեմբերի 19-ին՝ 9 ժամ 51 րոպե...

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։ Սակայն, մեր...

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։ «Կա՛մ մենք հանրային...