Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա իրականացնող արցախցիները, տեսնելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտարարեցին. «Պարոն Սիմոնյան, Արցախը Հայաստան է և վերջ»։ Ալենն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես էլ ձեզ եմ շատ սիրում, բա դուք ստեղ ի՞նչ եք անում»։
«Դուք եք դավաճանել Արցախը, այ դրա համար ենք այստեղ»,–ասաց արցախցիներից մեկը։
Լրագրողի դիտարկմանը, որ արցախցիները դեմ են, որ իրենց անձնագրում որպես ծննդավայր գրվի «Ադրբեջան», ԱԽ քարտուղարն ասաց. «Բա որտե՞ղ են իրենք ծնվել։ Այդ ժամանակ, երբ որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ»։





