Ծինփինը, Պուտինը և Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու մասին. քաղաքագետ

19 Նոյեմբերի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանի Շենժեն (Shenzhen) քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին նախատեսված է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սա պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն է, նախկինում երբևե երեք տերությունների ղեկավարները համատեղ հանդիպում չեն ունեցել: Քաղաքագիտական շրջանակներում արդեն բավականին երկար ժամանակ է, որ շրջանառվում է «Նոր Յալթա» եզրույթը, որով փորձ է արվում բնութագրել Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո՝ երեք տասնամյակ ձգվող անկայունության ժամանակաշրջանի ավարտը:

Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու իրենց պատրաստակամության մասին: Նրանք մեկ հարցում միասնական են. ժամանակն է վերականգնել կայուն միջազգային կարգը ազդեցության գոտիների բաժանման և նոր միջպետական հիերարխիայի հաստատման հարցում: Սակայն 1945 թ. Յալթայում իրավիճակը պարզ էր, հակառակորդ Գերմանիան ջախջախված էր և կապիտուլացված, անգլո-ամերիկյան և խորհրդային զորքերը հանդիպել էին բաժանարար գծում: Կողմերը դեռևս բարեհամբյուր և զիջողական էին միմյանց նկատմամբ, որովհետև առջևում Ճապոնիայի ջախջախման համատեղ գործողությունն էր:

Ցավոք նոր ուրվագծվող ներկա «Նոր Յալթան» դեռևս կանգնած է չլուծված բարդ խնդիրների առջև, որոնք բարդացնելու են են նրա կայացումը: Փորձեմ թվարկել դրանք .

1. ԱՄՆ պատերազմը Իրանի դեմ մնում է անավարտ, անհայտ է նրա ավարտի ժամկետը և արդյունքները, որոնց մասին տարակարծություններ կան միակ դաշնակից Իսրայելի հետ: 2. Շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, որի արդյունքներից է կախված Ռուսաստանի գլոբալ դերակատարման ապագան:

3. Չինաստանը ձգտում է հնարավորինս ձերբազատվել իրանական և ուկրաինական թնջուկների մեջ միախառնվելուց, գերակա պահելով տնտեսական ծավալապաշտության ճանապարհների հարթումը:

4. Չինաստանի դիրքորոշումը հուշում է, որ եռակենտրոն աշխարհակարգը կկայանա, երբ ԱՄՆ իր մեջ կամք և համարձակություն ունենա ի վերջո համաձայնվել չխոչընդոտելու Թայվանի վերամիավորմանը մայր հայրենիքին:

5. ԱՄՆ թիկունքը թուլացնում է Եվրոպական Միության առաջատար պետությունների և Մեծ Բրիտանիայի հետ բավականին սուր տարակարծությունները միջազգային հակամարտությունների և հատկապես ուկրաինական հարցերում:

6. Եռաբևեռ աշխարհակարգին կասկածամտորեն են վերաբերվում կարևոր ուժային կենտրոններ՝ ԵՄ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան: Տարածաշրջանային մակարդակներում հատկապես Թուրքիան, Իսրայելը, Իրանը և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը:

Հիշեցնեմ, որ Հանդիպումը նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկումների կարևոր թեմաներից են լինելու միջազգային անվտանգությունը և միջուկային զինաթափումը»։

Նմանատիպ նյութեր

«ՍԻԹԻ»-ում խախտումներ են արձանագրվել. հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել . ՍԱՏՄ

«ՍԻԹԻ»-ում խախտումներ են արձանագրվել. հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել . ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի...

Կրկին «Քոչարյանացավի» սրացում ունեցավ. ամաչել է պետք, ոչ թե հրճվել. Նարեկ Մանթաշյան

Կրկին «Քոչարյանացավի» սրացում ունեցավ. ամաչել է պետք, ոչ թե հրճվել. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության գլուխը, ով դեռ չի կարգավորել նոպաները, լրագրողների հետ հարցուպատասխանին կրկին «Քոչարյանացավի» սրացում ունեցավ․ բերելով օրինակ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներից՝ ասում է, թե...

Ալիևի «աբսլուգն» էլ ես, Ալիևին կոշին հագցնողն էլ ես, հանողն էլ ես․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին

  «Փաշինյանի երեկվա պահվածքը ցույց է տալիս, որ իրենք ունեն շատ լուրջ պրոբլեմ, խոստացել են, խոստումը պիտի կատարեն։ Իմ անձի շուրջ վերաբերմունքի մասով, ուզում եմ պատմական ակնարկով գամ, 2008 թ-ին Օպերայի բակում Նիկոլ Փաշինյանը ծափ էր...

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը. ինչ է հայտնի եռակողմ հանդիպումից

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը. ինչ է հայտնի եռակողմ հանդիպումից

Շենժենում մեկնարկել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը:  Այս պահի դրությամբ հնչած գլխավոր հայտարարությունները՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ.  Վլադիմիր Պուտին Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, այդ...