Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե առաջարկվող կարգավորմամբ անձին հնարավոր կլինի քաղաքացիությունից զրկել՝ պարզապես հանցագործության մեջ մեղադրելու հիմքով, Գալյանը նշել է, որ նման մեկնաբանությունները չեն համապատասխանում նախագծի տրամաբանությանը։
«Քաղաքացիությունից զրկելու հիմք կարող են լինել բացառապես պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ պետական դավաճանությունը, դիվերսիան, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը և նմանատիպ այլ արարքներ: Խոսքը կատարված հանցագործության մասին է, և քաղաքացիությունից զրկելու համար պարտադիր է ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտի առկայությունը»,-նշել է նա:





