«Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը

26 Նոյեմբերի, 2026

«Արցախյան խաչ» հիմնադրամի նախաձեռնությամբ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը՝ նպատակ ունենալով վերականգնել խզված համայնքային կապերը, օգնել արցախցիներին գտնել միմյանց և թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը։

Ի տարբերություն սովորական սոցիալական ցանցերի՝ «Արցախ» հարթակը ստեղծվել է որպես ինքնության պահպանման և համայնքային վերամիավորման գործիք։ Այն հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչը թույլ է տալիս միավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում հաստատված արցախցիներին։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս հարթակը.

· Համայնքի քարտեզագրում. գտնել համագյուղացիներին, հարևաններին և հարազատներին՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից։

· Կենդանի տոհմածառ. կառուցել սեփական ընտանիքի տոհմածառը և կապել այն Արցախի ընդհանուր պատմական հիշողության հետ։

· Ընտանեկան արխիվ. ամրագրել սեփական ընտանիքի և համայնքի պատմությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին։

Հարթակի գործարկմանը զուգահեռ մեկնարկել է նաև աջակցության արշավ. հիմնադրամի կամավորները հեռախոսազանգերի միջոցով անհատական օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, որոնք դժվարանում են ինքնուրույն գրանցվել հարթակում։

«Արցախյան խաչ» հիմնադրամը կոչ է անում արացախցիներին գրանցվել հարթակում, գտնել հարազատներին և ամրագրել իրենց ընտանիքը մեր ընդհանուր պատմության մեջ։ Միաժամանակ հիմնադրամը համագործակցության է հրավիրում բոլոր շահագրգիռ անհատներին, համայնքային կառույցներին ու կազմակերպություններին՝ հարթակի հնարավորություններն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Հարթակում գրանցվելու համար կարող եք այցելել https://artsakhdp.com/ կայք։

Գրանցման հարցերով աջակցություն ստանալու և համագործակցության համար կարող եք զանգահարել կամ գրել +374 33 15 51 15 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ․ փոստի հասցեին։

Նմանատիպ նյութեր

Արմեն Գրիգորյանը պետք է հրաժարական տար, երբ ԵՄ անդամակցության օրենքն ընդունելիս. Փաշինյան

  «Ես չեմ տեսել, բայց եթե ձեր ասած այդ քամահրանքները նրա խոսքում կան, ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր և պարոն Գրիգորյանը այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը, երբ որ ընդունվել է, նա պետք է հրաժարական տար և...

Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին

Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին

Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա իրականացնող արցախցիները, տեսնելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտարարեցին. «Պարոն Սիմոնյան, Արցախը Հայաստան է և վերջ»։ Ալենն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես էլ ձեզ եմ շատ սիրում, բա դուք ստեղ ի՞նչ եք անում»։...

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել...

Սարքել են սենսացիա. Գալյանը՝ քաղաքացիությունից զրկելու մասին

Սարքել են սենսացիա. Գալյանը՝ քաղաքացիությունից զրկելու մասին

Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե առաջարկվող կարգավորմամբ անձին...

Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը

Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը՝ «հակառակորդների» ճնշման պայմաններում։ Այս մասին հաղորդում է IRNA-ն։ «Թշնամիները չեն ցանկանում, որ Իրանը զարգանա, սակայն մենք պետք է մի կողմ դնենք մեր տարաձայնությունները, միավորենք ուժերը և,...