Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում եռակողմ գագաթնաժողովը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, շատ օգտակար է համարել։ Նա Չինաստան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիս է անցկացնում։
Պուտինի հիմնական հայտարարությունները.
▪️ Եռակողմ գագաթնաժողովի քննարկումներն անցել են շատ անկեղծ մթնոլորտում և հնարավորություն տվել կողմերին ավելի լավ հասկանալու միմյանց։
▪️ Սի Ծինփինին հաջողվել է ստեղծել վստահության և հետաքրքիր զրույցի համար նպաստավոր մթնոլորտ։
▪️ Պուտինը նշել է, որ իրեն դուր է եկել գագաթնաժողովի պաշտոնական մասից հետո ազատ քննարկման հնարավորությունը։
▪️ «Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի հետագայում, բայց կցանկանայի, որ փոխըմբռնումը պահպանվեր», — ասել է Ռուսաստանի նախագահը։
▪️ Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ գագաթնաժողովը շարունակություն կունենա՝ հանդիպումը համարելով դիվանագիտության պատմության կարևոր էջ։
▪️ «Ավելի լավ է ունենալ թեկուզ որոշակի պայմանավորվածություններ, նույնիսկ եթե դրանք մինչև վերջ չիրականացվեն, քան ընդհանրապես պայմանավորվածություններ չունենալ»։
▪️ Պուտինը Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը հաջողված է համարել՝ միաժամանակ չբացառելով, որ որոշ որոշումներ կարող են ընդունվել նաև այլ ձևաչափերով։





