Շենժենում մեկնարկել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը:
Այս պահի դրությամբ հնչած գլխավոր հայտարարությունները՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ.
Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հարցում, ունեն բազմաթիվ համընկնող շահեր։
Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կանգնած են եղել ՄԱԿ-ի ստեղծման ակունքներում, և այդ երկրները պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի ամրապնդման համար։
Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը, եթե կառուցողական համագործակցեն։
Երեք երկրներին միավորում է խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր պատասխանատվությունը։
Նախագահն առաջարկել է քննարկել գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունը։
Նա ընդգծել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։
Սի Ծինփին
Այսօրվա աշխարհը դժվար է հանգիստ անվանել։ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը պետք է համատեղ պաշտպանեն խաղաղությունը մոլորակի վրա։
Մեծ տերությունների միջև դրական փոխգործակցությունը մի քանի հնարավոր տարբերակներից մեկը չէ, այլ անհրաժեշտություն։
Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն գլոբալ խնդիրների լուծման գործում և համատեղ ապահովեն խաղաղությունն ու կայունությունն ամբողջ աշխարհում։
Երբ մեծ տերությունները համերաշխ են, աշխարհում խաղաղություն է տիրում, իսկ երբ նրանք հակամարտում են՝ աշխարհում քաոս է առաջանում։
Դոնալդ Թրամփ
Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է երկխոսություն վարեն։ Նախագահն ընդգծել է ավելի լավ ապագայի համար երկխոսություն վարելու իր պատրաստակամությունը։
Նա հայտարարել է միջուկային սպառազինությունների կրճատման հարցը քննարկելու անհրաժեշտության մասին։
Հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինայում հակամարտությունը։ Բոլոր կողմերը շահագրգռված են դրա կարգավորմամբ։
Միջազգային քրեական դատարանը դուրս է եկել վերահսկողությունից։




