«Ես չեմ տեսել, բայց եթե ձեր ասած այդ քամահրանքները նրա խոսքում կան, ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր և պարոն Գրիգորյանը այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը, երբ որ ընդունվել է, նա պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունը արտահայտեր։ Ինքը պետք է հրաժարական տար, առնվազն ինքը հրաժարական չի տվել ոչ այն ժամանակ, ոչ ընտրություններից հետո և այդ դիրքորոշումները տարօրինակ են»,- կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Փաշինյանը՝ արձագանքելով Հ1-ի եթերում ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի արտահայտություններին վերաբերող հարցին:
Մանրամասն՝ տեսանյութում։






