27 04 2021

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոսկե միջին փնտրող փոխնախարարի գործերը լավացել են․ «Իրավունք»

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոսկե միջին փնտրող փոխնախարարի գործերը լավացել են․ «Իրավունք»

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ԱԺ «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Մին­չև ե՞րբ պետք է թշնամանք լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է ոսկե միջին տարբերակ գտնենք՝ ո՜չ թշնա­մանք, ո՜չ բարեկամություն: Ես հիմա հռե­տորական հարցեր եմ բարձրացնում, որոնց մասին ազգովի պետք է մտա­ծենք»: Այս հայտարարությունը բավա­կան բացասական արձագանք է գտել անգամ նրա մտերիմ շրջապատում, ավելին՝ ասում են, թե Ա. Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»։

«Իրավուն­քին» հասած շշուկների համաձայն՝ պատգամավորից մինչև փոխնախարար կարիերայի աճի ընթացքում Փամբուխչյանը բավական անշարժ և շարժական գույք է հետ գցել: Ըստ նույն խոսակցու­թյունների՝ նա ձեռք է բերել երկու բնա­կարան Էրեբունի վարչական շրջանում և երկու մեքենա՝ Lexus և Range Rover մակնիշի: Չէ՞ որ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակցից մինչև խնդրահարույց ակտիվների կառավար­ման դեպարտամենտի թիմի ղեկավար աշխատած Փամբուխչյանը լավ գիտի՝ ինչպես կառավարել ֆինանսները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ