31 03 2021

Փաշինյանը կրճատել է վստահելիների շրջանակը․ «Հրապարակ»

Փաշինյանը կրճատել է վստահելիների շրջանակը․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն կրճատել է վստահելիների շրջանակը, մեր տեղեկություններով, վերջին շրջանում նա իր թիմից 2 հոգու է անվերապահ վստահում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և նախարար Սուրեն Պապիկյանին։ Վստահելիների մեջ են նաև աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլից» Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի ու Հայկ Սարգսյանի միջոցով էլ խմբակցությունն է կառավարում։

Հենց այս մարդիկ են մեկնում նրա հետ մարզեր։ Կատակում են, թե Փաշինյանի մեքենան որ պահին «խոդ» են տալիս, Արփի Դավոյանն արդեն այցելության վայրում է։ Սա դժգոհություններ է առաջացրել թիմում, ոմանք փորձում են վերականգնել կամուրջները, ինչ-ինչ հարցեր լուծել, սակայն Փաշինյանը չի շտապում բավարարել բոլորի ցանկությունները և թերևս որոշել է առանց արտաքին ճնշումների կազմել ընտրական ցուցակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ