06 10 2020

Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը․ Past.am

Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը․ Past.am

Past.am-ը գրում է․

«Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր»: Միևնույն ժամանակ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադարձել է Երևան և այսօր առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Թե ինչ արդյունք կունենա այսօրվա հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Բայց, ինչպես երևում է, փաստացի Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը:

Հավելենք, որ օրեր առաջ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ամենայն հավանա-կանությամբ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ