18 01 2025

Ինչու Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»

Ինչու Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ- ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ: 

Մինչդեռ մեծ թվով պետությունների ղեկավարներ Վաշինգտոնում ներկա կգտնվեն Թրամփի ինաուգուրացիային: Եթե հայ- ամերիկյան հարաբերություններն իրոք այդքան փայլուն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել: Սա, ի դեպ, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին է վկայում: 

Իսկ ՔՊ- ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից և նրան անգամ որպես օրինակ են բերում մյուս դեսպաններին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ