«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր 2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչև 2025-ի մայիսի 1-ը: Այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեն, թե որքան գումար են աշխատում, որտեղից և ինչ միջոցով։
Այսուհետև եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։
2023 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել և 2024 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածով սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածում ենթակա փոփոխություններն ու լրացումները: Կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է, որ «եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ պարտավորվում են Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ՝ հայտարարագրեր»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025-ի մինչև մայիսի 1-ը ներառյալ անձը հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե`
2026 թվականից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ նրանից՝ գրանցված աշխատող են, թե ոչ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը