«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր դպրոց է հիմնել՝ «Ժողովրդավարության դպրոց» անունով: ՔՊ կուսակցության դպրոցն արդեն ընդունելություն է հայտարարել: Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դպրոցը մարտի սկզբից կսկսի գործել: Այն տեղակայված է լինելու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ գտնվող կուսակցության նոր՝ Հանրապետության փողոցում գտնվող գրասենյակում, որը դեռ վերանորոգման փուլում է:
Թե ովքեր են դասավանդելու դպրոցում, եւ ինչ են ուսուցանելու, ՔՊ փոխնախագահն ասաց՝ քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր:
Դպրոցում դասավանդելու են ՔՊ կուսակցության անդամները, այդ թվում՝ պատգամավորները: Ինչպես հայտնում են կուսակցությունից, դպրոց կարող է հաճախել ցանկացած անձ. ՔՊ կուսակցության անդամ լինելը պարտադիր չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը