11 01 2025

Բայդենի վարչակազմը Meta-ից պահանջել է հեռացնել covid-19-ի մասին հրապարակումները. Ցուկերբերգ

Բայդենի վարչակազմը Meta-ից պահանջել է հեռացնել covid-19-ի մասին հրապարակումները. Ցուկերբերգ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կապվել են Meta-ի հետ և կոպիտ ձևով պահանջել ընկերությանը պատկանող հարթակներում հեռացնել որոշ հրապարակումներ, մասնավորապես ՝ COVID-19 համավարակին վերաբերող։ Այս մասին հայտարարել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տնից զանգերը վերաբերում էին պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններին, ինչպես նաև համավարակի մասին երգիծական բովանդակությանը։

«Սովորաբար Բայդենի վարչակազմից մարդիկ զանգահարում էին մեր թիմին և սկսում բղավել ու հայհոյել։ Ինչ-որ պահի մենք սկսեցինք պատասխանել նրանց. «Ոչ, մենք չենք ջնջի այն բաները, որոնք ճիշտ են, ծիծաղելի է»։

Ի պատասխան ասացին, որ պետք է հանվի, մենք էլ ասացինք, որ հումորն ու երգիծանքը, ինչպես նաև ճիշտ բաները չենք հանելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ