25 08 2023

Փաշինյանը վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել․ «Հրապարակ»

Փաշինյանը վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երեկվա աղմկահարույց հայտարարության թեման, պարզվում է, տևական ժամանակ է՝ քննարկվում է Արցախում։ Փաշինյանը, որ վարչապետի պաշտոնում էլ չի դադարում լրագրող աշխատել, հղում անելով իր աղբյուրներին՝ հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ են հասել, որ Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։

Արցախի մեր աղբյուրները փոխանցեցին, որ վաղուց էին լսել այդ լուրերը, դրանք Փաշինյան-Ալիև ծրագրի մաս են կազմում և ուղղված են Արցախը դատարկելուն, ինչպես նաև` ռուս խաղաղապահներից ազատվելուն։ Նույնիսկ ասացին, որ Արցախում տեղակայված խաղաղապահներն էլ են տեղյակ այս դավադրությունից, նաև դրանով է պայմանավորված, որ խաղաղապահները շարունակում են իրենց հասած օգնությունից բաժին հանել նաև տեղի բնակիչներին և նույնիսկ մտածում են ինչ քայլեր անել, եթե ճանապարհը միակողմանի գործի, ինչպես կարելի է կանխել Արցախի դատարկվելը։

Մեզ Արցախից պատմեցին նաև, որ վերջերս խաղաղապահների միջոցով Արցախի կառավարությունը մոտ հարյուր տոննա այլուր է ստացել, և, իրենց հաշվարկներով, Արցախում այս օրերին հացի խնդիր չպետք է լիներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ