«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին ճակատում պարտվում ենք, բայց այնպես չէ, որ ներսում ամեն ինչ կարգին է: Չկա օր, որ կառավարության շենքի մոտ կամ որևէ այլ վայրում բողոքի ակցիաներ չանեն: Անցած օրերին բեռնատարների վարորդներն էին Մեղրի-Սիսիան ճանապարհը փակել` բողոքում էին բեռնատարները կշռելու դեմ, իսկ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատողներն էին բողոքի ակցիա անում, քանի որ «Սուրմալուի» պայթյունից հետո «Փեթակի» աշխատանքը դադարեցվել է և առ այսօր չի վերականգնվել:
Մարդիկ պահանջում էին, որ իրենց թույլ տան աշխատել: Պայթյունից հետո նախ ԱԻՆ-ն էր փակել «Փեթակը» և հարակից ճանապարհը, իսկ երեկ աշխատողներին ասել էին, որ քննիչները պետք է թույլ տան, որ աշխատանքը վերսկսեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը