17 08 2022

Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ. «Հրապարակ»

Կամ մտնում ես ՔՊ, կամ կորցնում ես աշխատանքդ. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

«Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձեւականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ եւ պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ:
Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր դա անում, բայց անում էր զգուշորեն` թաղապետարանի աշխատակից Լիլիթ Նիկոյանի միջոցով, ում հատուկ սենյակ էր հատկացրել, վերջինս նախապես ուսումնասիրում-տնտղում էր, թե ում կարելի է ՔՊ շարքերը ներգրավել, ում` ոչ, որ գործընթացը հնարավորինս անաղմուկ ընթանա: Հիմա որոշել են հրաժարվել ավելորդ ձեւականություններից եւ աշխատակիցներին պարտադրել, որ մտնեն ՔՊ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ