Սեպտեմբերի 8-ին, ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար շենքի անվտանգության աշխատակիցը ծխի հոտը զգացել է, ապա հայտնաբերել է կրակի օջախը ու կարողացել է կանխել տարածումը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են հրկիզում կատարողի ինքնությունը, ում հայտնաբերել և ներկայացրել են Արմավիրի համայնքային ոստիկանություն։




