Ոստիկանության երեք ծառայողի նկատմամբ «Ծառայության դադարեցում» է կիրառվել. ՆԳՆ

2 Նոյեմբերի, 2026

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը:

Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարողը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Նմանատիպ նյութեր

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ...

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս...

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք․ ՊԵԿ նախագահ

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք, էնինչի հետ՝ այնպես։ Եթե որևէ տեսուչ ներգրավված կլինի նման հարցերի մեջ, խնդրում եմ՝ անունը ասեք կամ գրավոր դիմեք, մենք այդ հարցով շատ կոշտ...

Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը․ «Կարճ ասած»

Երեք միջադեպ՝ վերջին երեք օրերին։ Հոկտեմբերի 29․ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Էն մի ՔՊ-ականն աթոռներ էր շպրտում, էն մյուսը աչքերը փակել էր ու հարվածում էր ոնց պատահի, երրորդը...

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով...