Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։
«Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին ունի, ոչ էլ։ Մինուս ենք գնում, սաղ հասել, թափվել ա գետնին։ Որ 100 դրամով տանք, մեր վարկերը ո՞վ ա փակելու»,-ասաց գյուղի բնակիչներից մեկը։։
Նշենք, որ այսօր Արմավիրի մարզի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել էին ճանապարհը` բարձրաձայնելով բերքի իրացման հետ կապված խնդիրները։






