Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

7 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, նշված գյուղերում տեղացած ուժգին կարկուտն ու քամին բառացիորեն հողին են հավասարեցրել գյուղացիների տարվա ամբողջ աշխատանքը։ Մի քանի րոպե տևած տարերային աղետը ոչնչացրել է խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի զգալի մասը, վնասել բնակելի տների տանիքները, արևային վահանակները, պատուհանները, ինչպես նաև բազմաթիվ ավտոմեքենաներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։ Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մի ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը մի քանի րոպեում վերացավ։ Մեր այգիներում բերք չի մնացել, իսկ մենք բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջ պարտավորություններ ունենք։ Եթե պետությունը մեր կողքին չկանգնի, չգիտենք՝ ինչպես ենք շարունակելու ապրել»։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Մենք ճանապարհ փակելու սիրահար չենք, բայց այլ ելք չունենք։ Մեզ պարզապես ուզում ենք լսեն, գան, տեսնեն, թե ինչ աղետ է եղել, և հստակ ասեն՝ ինչ աջակցություն է նախատեսվում»։

Բնակիչները հայտարարում էին, որ ճանապարհը կբացեն միայն այն դեպքում, երբ պատասխանատու պաշտոնյաները ժամանեն դեպքի վայր, հանդիպեն գյուղացիներին և ներկայացնեն փոխհատուցման ու վնասների գնահատման հստակ մեխանիզմը։

Նմանատիպ նյութեր

Անհայտ կորածների հարցը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է․ Չավուշօղլու

Անհայտ կորածների հարցը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի անբաժանելի մասն է․ Չավուշօղլու

Թուրքիայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհայտ կորած անձանց հարցը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգում և դրա անբաժանելի մասն է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Չավուշօղլուն այս մասին ասել է...

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը: Նրա խոսքով,...

Եթե մենք նույնիսկ ահաբեկիչների ենք վերադարձնում, ինչո՞ւ չենք կարող աճյունները այնտեղից բերել այստեղ․ Ստեփանյան 

«Արդեն երեք տարի զբաղվում եմ անհետ կորածների, արտաշիրիմում պահանջող ընտանիքների և պայթյունից անհետ կորածների ծնողների հետ։ Տարբեր հարթակներում մոտ 60 նամակ ենք գրել՝ այդ թվում միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր...