Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլար

2 Նոյեմբերի, 2026

Հոկտեմբերի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Էդիտա Բ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10։35-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցի 39 հասցեից «Yandex» տաքսի ծառայության «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթ Հ․-ի հետ մեկնել են դեպի Կոտայքի մարզի Քասախ գյուղ։

Ճանապարհին՝ Բագրատունյաց 3/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, ավտոմեքենան կայանել են, որտեղ պայուսակում առկա 5 հազար ԱՄՆ դոլարից 400 դոլարը վերցնելով՝ արտարժույթի փոխանակում կատարելու նպատակով իջել է մեքենայից՝ մնացած գումարը թողնելով պայուսակի մեջ՝ ավտոմեքենայի սրահում։ Այնուհետև նրանք ուղևորվել են Քասախ գյուղ, սակայն անհրաժեշտ հասցեն չգտնելուց հետո վերադարձել են Երևան՝ Շիրազի փողոց, որտեղ վարորդի կողմից կրկին հետ վերադառնալը մերժելուց հետո կինը իջել է ավտոմեքենայից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ տուն հասնելուց հետո նկատել է, որ տաքսու վարորդը, օգտվելով Բագրատունյաց 3/5 հասցեում իր՝ ավտոմեքենայից բացակայելու հանգամանքից, պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլարը՝ իրեն պատճառելով գույքային վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Հ․-ն Երևանի բնակիչ 45-ամյա Դավիթ Հ․-ն է։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական

Նմանատիպ նյութեր

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.am

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ...

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

ՀԷՑ-ը շարունակում են ՔՊ-ացնել

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը։ Այս...

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք․ ՊԵԿ նախագահ

Որևէ մեկը չի կարող մեզ զանգել և ասել՝ այսինչի հետ այսպես վարվեք, էնինչի հետ՝ այնպես։ Եթե որևէ տեսուչ ներգրավված կլինի նման հարցերի մեջ, խնդրում եմ՝ անունը ասեք կամ գրավոր դիմեք, մենք այդ հարցով շատ կոշտ...

Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը․ «Կարճ ասած»

Երեք միջադեպ՝ վերջին երեք օրերին։ Հոկտեմբերի 29․ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Էն մի ՔՊ-ականն աթոռներ էր շպրտում, էն մյուսը աչքերը փակել էր ու հարվածում էր ոնց պատահի, երրորդը...

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով...