Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 18 շենքի բակում Արմավիրի մարզի բնակիչներ 14-ամյա Ա․ Գ․-ն, 13-ամյա Գ․ Ղ․-ն, 13-ամյա Ա․ Ս․-ն և 12-ամյա Ս․ Պ․-ն վիճել են Արմավիրի մարզի բնակիչ 13-ամյա Ն․ Մ․-ի հետ, որի ընթացքում բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։






