25 05 2020

Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում

Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, ով մինչ իշխանափոխությունը պաշտոնանկ էր արվել ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո, ենթադրվում էր` թերանալու և հետևանքների համար, այսօր բավականին ճկուն կերպով համագործակցում է նոր կառավարության հետ:  

Խոսքը միայն այն մասին չէ, որ Արշակ Կարապետյանը Քոչարյանի գործով միակ  ցուցմունք տվող պաշտոնյան է երկրորդ նախագահի դեմ, և ակնհայտ է այս գործարքով էլ վերադարձվել է պետական համակարգ` դառնալով Փաշինյանի խորհրդական:

Հիշեցնենք, ժամանակին նա եղել է «0038» գաղտնի հրամանով Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը, և այս անչափ կարևոր գործոնը խաղարկելով՝ այսօր նա Փաշինյանի զինվորական խորհրդականն է: Իսկ հաշվի առնելով որ նաև ընտանեկան բիզնեսներ ունի, այսօր պետական փողերով նաև ընդլայնում է բիզնեսը: 

«Նոր Հայաստանի» կառավարության հետ Արշակ Կարապետյանի գործակցության մյուս ֆրոնտը, պարզվում է, պետգնումներն են: Ֆինանսների նախարարությունում քանիցս ֆիքսել են՝ Կարապետյանին պատկանող «Էլկոմպ» ընկերությունն աննախադեպ ակտիվացել է պետգումների ոլորտում՝ հատկապես հեղափոխությունից հետո: Չգիտես ում հովանավորությամբ`հատկապես վերջին երկու տարում նրան հաջողվել է շահել մեծաքանակ տենդեռներ՝ տարբեր ոլորտներով: «Էլկոմպ» ՍՊԸ-ն անվատնգության համակարգերի տեղադրում և պահպանություն է  իրականացնում, սա ի սկզբանե էլ եղել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետխուզության վարչության նախկին պետ, ներկայիս վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի բիզնես  գործունեության ոլորտը:

Սակայն, հիմա նույն «Էլկոմպ»-ը շեշտակի ընդլայնել է իր գործունեության ոլորտները, օրինակ պետության վրա վաճառել է ավտոբեռնիչների սարքեր, վառելիքի պոմպերի մասերից մինչև կենցաղային տեխնիկա, հագուստ, հանդերձանք, անկողնային սպիտակեղեն, փրկարարական սարքեր, քսերոքսի  ապարատ, հեռուստացույց,  հակահրդեհային նյութեր, մալուխներ և ռադիոտեխնիկա: «Էլկոմպի» շահած տենդեռներում ամենաքիչը, ի դեպ, անվտանգության համակարգերի տեղադրումն է եղել, ինչն այս ընկերության առաջնային գործառույթն է՝ պետռեգիստրի տվյալներով: 

2018-ի մայիսից սկսած՝ «էլկոմպը» համագործակցում է ԱԱԾ-ի և այլ ուժային կառույցների հետ, Ատոմակայանի (ՀԱԷԿ), Նախագահի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, բուհերի ու նախարարությունների հետ, թեև ամենից նվիրված պարտնյորը Արշակ Կարապետյանին հոգեհարազատ Պաշտպանության նախարարությունն է։ 

Միայն ՊՆ-ի հետ «Էլկոմպը» վերջին երկու տարում կնքել է թվով՝ 10 պայմանագիր, ընդհանուր առմամբ՝ 69 միլիոն 363 հազար ՀՀ դրամ ծավալով:

Ի դեպ, Արշակ Կարապետյանի հիմնադրած «Էլկոմպ» ՍՊԸ ում՝ պետռեգիստրի տվյալներով դադարեցված է իր գործունեությունը զուտ իրավաբանորեն, մյուս փայատեր Աշոտ Մկրտչյանինը ևս, փոխարենը՝ ֆիրմայի կառավարումը փոխանցվել է Կարապետյանի կնոջը՝ Ռոզա Կարապետյանին, որպեսզի պետական պաշտոն-պետգնումներ շահերի բախումից իբր խուսափեն:

(Արշակ Կարապետյանի կինը՝ Ռոզա Կարապետյանը)

Ուշագրավ է նաև այն, որ մինչև 2018-ի իշխանախոխությունը, այսինքն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, «էլկոմպը» առանձնապես հետաքրքրված չի եղել պետգնումներով, գյթակղությունը «հեղափոխությունից» հետո է մեծացել՝ կտրուկ ու միանգամից: Համեմատության համար ներկայացնենք փաստական տվյալներ՝ մինչև 2018 թվականը պետգնումներով «Էլկոմպի» շահած տենդեռների փաթեթները չեն գերազանցում 400 000 դրամի բյուջեն, մինիչդեռ վերջին երկու տարում թվերը 100-պատիկ ավել են դարձել. Կառավարության հետ գործարքների ընդհանուր ծավալը հասել է 119 միլիոն դրամի: 

Դժվար չէ հասկանալ՝ ինչ պայմանաններում են «էլկոմպին» ակնհայտ առավելություններ տրվել կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարող իշխանության կողմից, բայց փաստացի Արշակ Կարապետյանը՝ լինելով իշխանության բարձաստիճան պաշտոնյա, լինելով վարչապետի կաբինետի անդամ, իր իսկ հիմնադրած «էլկոմպի» ֆինանսկաան  «աբառոտը»  մեծացնելու համար միանգամից մտել ու հաղթել պետգնումներում: 

Ակնհայտ է,  որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այսօր կարողանում է նաև որոշակի ազդեցություն ունենալ իշխանության գործելակերպի վրա. ամենացցուն օրինակը հենց իր նշանակումն է՝ Կառավարությունում և գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին՝ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելը:  

Նախկինում նա զբաղեցրել էր ՊՆ  Կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:  

Ամեն դեպքում, փաստ է, որ այս երկու էական նշանակումներն արվեցին խիստ տարօրինակ պայմաններում՝ չսպասելով ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, երբ դեռ չկան ապրլյան պատերազմի հանգամանքների վերջնական գնահատումները, այս իշխանության կողմից գործընթացը ավարտված չէ ու դեռ պարզված չէ այս անձանց մեղավորության աստիճանը՝  գոնե նորերի համար: 

Այս նշանակումներով վարչապետ Փաշինյանը ցույց տվեց, որ «սրբագրում է» ոչ միայն մարտի 1-ի գործը, այլ նաև ապրիլյան պատերազմի «մեղավորներին է անմեղացնում», որովհետ  իրեն ուրիշ մեղավորներ են պետք:

Հիշենք, ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը բանակից հեռացրեց հենց այս երկու բարձրաստիճան զինվորականներին:  

Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկության հիմքը զինվորական պարտականությունների չկատարումն էր՝ թողած ծանր հետևանքներով: Ապրիլյանի օրերին «նկարած հիվանդության հիմքով» նա տեղում չի եղել, իբր գտնվել է զինվորական հոսպիտալում, իսկ թե իրականում որտեղ է գտնվել ՊՆ սվյազի պատասխանատուն՝ բացահայտվել է հետագայում:

Բացի այդ, մամուլում նրա անունը կապվում է կոռուպցիոն մեծ սկանդալի հետ, ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար ձեռքբերված տեխնիկան՝ կեղծված փաստաթղթերով, ՊՆ-ին շուկայականից խիստ բարձր գնով վաճառելու գործարքի հետևանքով պետբյուջեից յուրացվել էր կես միլիոն դոլար: Իսկ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորած ԳՇ հետախուզական   վարչությունը, ըստ տեղեկությունների, Արցախում ադրբեջանական զորքերի հարձակման մասին ուշացած էր զեկուցել վերադասին, ինչի հետևանքով հայկական կողմում մեծ թվով զոհեր եղան։

Հետաքրքիր է, որ վարչապետի խորհրդական դառնալուց հետո ընդամենը օրեր անց Արշակ Կարապետյանի ընտանեկան բիզնեսի համար ճանապարհ է հարթվում և  ՀՀ ՊՆ հետ կնքում է միանգամից չորս մատակարարման պայամանագիր (պայմանագիր 1,  պայմանագիր 2պայմանագիր 3,  պայմանագիր 4

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Արշակ Կարապետյանի ընտանեկան բիզնես համարվող «Էլկոմպ» ՍՊԸ-ը շուտով մտնելու է շինարարական տենդեռների ոլորտ, սա ընկերության նոր գործառույթն է՝ ըստ պետռեգսիտրի տվյալների: Փորձեցինք պետական շինարարական ծրագրերում «Էլկոմպի» մասնակցության հայտերն ուսումնասիրել․  , սակայն Կարապետյանն ըստ պաշտոնական տվյալների,  իր ֆիրմայով առայժմ ներգրավված չէ շինրարական տենդեռներում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ