Մայիսյան այս օրերին ծավալվող իրադարձությունները թևակոխել են որակապես նոր փուլ, որին բնորոշ է «բացված քարտերով» ընթացքը:
Հպանցիկ դիտարկենք առավել հատկանշական դեպքերը: Առաջինն, ինչ խոսք, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ «Արմենպրեսի» միջոցով (դա էլ է բնութագրական) տարածած հայտարարությունն էր, թե՝ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին, որ… 2018 թվին իշխանության բերված, իսկ 2021-ին խայտառակ և կոպիտ կեղծարարությամբ «վերընտրցվեցված» Նիկոլ Փաշինյանը ամենավայրագ, ամենահակաժողովրդավարական, ամենամարդատյաց ու առավել հակահայ մոտեցումներով պահպանի իր ողորմելի իշխանությունը:
Հարկավ, ԱՄՆ դեսպանուհի Լիա Թրեյսին այլ բառեր էր գործածել, ձևական-պուպուշ արտահայտություններով էր փաթեթավորել ասելիքը, բայց դա անկարևոր է: Կարևորն այն է, որ ապստամբած հայության պայքարով ձևավորված իրավիճակն ստիպեց ԱՄՆ դեսպանուհուն բացել խաղաքարտերն ու հանձն առնել այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա միջոցով բերված աղետները, զրկանքները, ավերածությունները ամենից առաջ ԱՄՆ-ի «պրոյեկտն» են, այսպես ասենք՝ նաև «վաշինգտոնյան լցոնվածքի» հետևանք:
Ով՝ ով, բայց ԱՄՆ դեսպանը, իր լրատուների միջոցով, հստակ տեղեկացված է, թե Հայաստանում ինչպիսին է իրական վիճակը, որին իրենց դրածո Նիկոլ Փաշինյանն ու նրա ռեժմն արդեն բացարձակապես չեն տիրապետում: Ավելին, ԱՄՆ դեսպանը թերևս ՔՊ «ռադիոկառավարվող» խմբոնի ներկայացուցիչներից ավելի լավ է հասկանում, որ իրենց դրածոյի ռեժիմը արդեն հոգեվարքի մեջ է: Եվ այդտեղից էլ նման հայտարարություն, որով, ի դեպ, ԱՄՆ դեսպանուհին կոպտորեն խախտում է դիվանագիտական նորմերն և, ըստ երևույթին, միջամտում է Հայաստանի ներքին գործերին:
Հուսանք, հանրագումարում ԱՄՆ դեսպանի ղեկավարներն այնքան շրջահայաց ու հեռատես կգտնվեն, որ այլևս մարած և իշխանությունը կորցրած Նիկոլ Փաշինյանի արյունոտ «պոչից չեն բռնի» մինչև այն աստիճան, որ ընկալվեն նրա մեղսակիցը, այլ սթափ գնահատելով իրավիճակը, կփնդրեն «Ֆրանսիայի հրապարակի» իշխանության հետ համագործակցության ուղիներ:
Ամեն պարագայում, ԱՄն դեսպանի նշված հայտարարությունն անմիջականորեն վկայում է, որ «առանց Նիկոլ Հայաստան» շարժումն արդեն այնպիսի թափ է հավաքել, որ գերտարությունները ստիպված են այդ իրողության հետ լրջորեն հաշվի նստել: Սա, այլ բառերով, կարելի է նաև համարել որպես երկրում երկիշխանության ձևավորման իրողությունն ընդունելու դրսևորում:
Ինչ վերաբերում է արդեն բուն շարժմանն ու փաշինյանական ռեժիմի կողմից դրսևորվող սևակարմրաբերետ ու ֆաշիստական ռեակցիային, ապա այստեղ էլ է գրեթե ամեն ինչ բացահայտ: Շարժումը գործնականում հաղթում է, իսկ մի քանի միլիոն դոլարի «պարգևավճարներով» Նիկոլ Փաշինյանին ծախված ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, չնայած իրենց վայրենության ու անմարդկայնության ցուցադրությունը, ոչ միայն անկարող ու անզոր են ճնշել հայության ազգային-ազատագրական պայքարը, այլև ավելի ու ավելի են այն բորբոքում:
Ավելին, մայիսի 18-ի երեկոյան բազմությունը շրջապատեց ոստիկանության շենքը: Այնպես, որ Նիկոլի նվիրյալ ոստիկանապետը հարկադրված էր ընկրկել և ինչ-որ բաներ ասել այս օրերին իրենց առավել վայրագ դրսևորած շուրջ չորս տասնյակ «ոստիկանների» ծառայությունը կասեցնելու, ծառայողական քննություններ սկսելու մասին: Եթե գործադրվող ժողովրդական ճնշման աստիճանը մի փոքր էլ բարձրանա, չկասկածեք, Նիկոլի ոստիկանապետն անձամբ ու ցուցադրաբար «կհանձնի» նաև մյուս սևակարմիր բերետակիր մարդատյացներին: Իսկ վերջիններս, երևի «հետին խելքով» կհասկանան, որ համաձայնելով ընդունել Նիկոևլի տված «3 արծաթը», կորցրել են շատ ավելին՝ ապագա Հայաստանում, առանց պարսավանքի ու արհամարհանքի արժանանալու, մարդամեջ ելնելու հնարավորությունը:
Կան բաներ, որոնք երբեք չի կարելի ներել, եթե չես ուզում մազոխիստաբար նույն փոցխը տրորել:
Եվ ամեն դեպքում, թե՛ ոստիկանությանը բազմամիլիոնանոց «պրեմիա»՝ հայ ծեծելու-քաշքշելու վարձ վճարելը, թե՛ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս «հատուկ ստորաբաժանումների» կողմից դրսևորվող անմարդկայնությունը, թե՛ բացառապես կոշտ ուժին ապավինելը, թե՛ զանազան նիկոլականների անկապ ու վայրիվերո հայտարարություններն ու կատաղած ստեր տարածելը, թե՛ տակից շարքային նիկոլականներին պայքարող հայերի վրա քսի տալը, ավելին՝ մարդկանց ավտոյի տակ գցելու հանցագործության մղելն ու դա նիկոլաբար խրախուսելը, մի խոսքով՝ այդ ամենը պարզորոշ վկայում են ակնհայտը. Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է: Եվ նման վիճակում առավել կարևոր է, որ այդ քաղաքական դիակն ու իր «թիմը» իրենց հոգեվարքը չկարողանան ու չհասցնեն վերածել Հայաստանի իսպառ կործանման:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը