18 04 2016

Քննարկում. Ի՞նչ Հայաստանում ենք ապրում ապրիլի 2-ից հետո



Ղարաբաղա-ադրբեջանական կարճատև պատերազմը լայն վերլուծությունների առիթ տվեց՝ որքանո՞վ էր պատրաստ բանակը, իշխանությունը, հանրությունը: Պատրաստ՝ տարբեր տեսանկյուններից, որքանո՞վ էր ժողովուրդը համախմբված և հետայսու ինչպիսին պետք է լինի համախմբումը: Պատերազմը ջրի երես հանեց խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Այդ խնդիրների մասին տարիներ ի վեր խոսվել է, պարզապես հիմա ավելի ցցուն են:

Արդյո՞ք պետք է համախմբվել իշխանության շուրջ, պե՞տք է բարձրաձայնել առկա խնդիրները, թե՝ լռել՝ նկատի ունենալով սահմաների անհանգսիտ վիճակն ու ղարաբաղյան խնդրով հնարավոր նոր բանակցությունները: Ինչի՞ վրա ու իինչպե՞ս է ծախսվում ՀՀ պաշտպանական բյուջեն և ինչո՞ւ են պատերազմի հենց սկզբից դրամահավաք անում: Պե՞տք է մնալ ԵՏՄ-ում, թե՞՝ դուրս գալ այդ կառույցից: Ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը Արցախի հիմնախնդրի մասին խոսում փաստերը խեղաթյուրելով: Այս և այլ հարցեր ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում քաղաքական վերլուծաբան Դերենիկ Մալխասյանի հետ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ