15 11 2021

ԱԺ նախագահն ու ընդդիմադիր պատգամավորները վիճում են ԱԺ լիագումար նիստ անցկացնելու հարցով․ ուղիղ



Ազգային ժողովում լիագումար նիստ անցկացնելու հարցով հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ։

Ըստ էության, իշխանական և ընդդիմադիր պատգամավորերը ընդհանուր հայտարարի չեն գալիս նիստ անցկացնելու հարցով։ Ընդդիմադիրները ցանկանում են նիստին ներկա լինի նաև Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ