22 06 2021

Դատարանը քննում է պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը․ ուղիղ



Դատարանը քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը։ Գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Հիշեցնենք՝ ավելի վաղը հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպաննեը հայտնել էին, որ քննիչը որոշում է կայացրել պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցել։

«Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ և  պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,-նշել էին պաշտպանները։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ