Զոհված զինծառայողների ծնողները ակցիա են անում Գլխավոր դատախազության մոտ:
Նրանք պահանջում են ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:
«Մեղադրանք առաջադրելու համար հիմքերը ավելին քան շատ են, ներառյալ ապրիլի 13-ին իր արած հանցագործության ինքնախոստովանությունը ԱԺ ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի»,- ասված է ծնողների տարածած հայտարարությունում:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը