15 01 2025

Ուզում ես՝ աշխարհի ամենալավ փաստաթուղթն ու դաշնակցին տուր Նիկոլին, ձախողելու է․ «Կարճ ասած»



 

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Դա պայմանավորվածություն է հանձնաժողովների ստեղծման մասին, որոնց աշխատանքի րդյունքում պետք է այսպես ասած՝ հասկանան, թե ինչպես կարելի է համագործակցել։ Թե ինչ կդառնա, հայտնի չէ։

Հայաստանի իշխանությունը ոգևորվել է և ժողովրդին է փորձում ոգևորել։ Մասնագիտական-վերլուծական շրջանակները հարցեր են տալիս, թե փաստաթուղթը մեզ ի՞նչ է տալու՝ ԱՄՆ-ն մեզ զինելո՞ւ է, սահմանը պաշտպանելո՞ւ է, Ադրբեջանին ստիպելու է դադարեցնե՞լ օկուպացիան, ԱՄՆ-ն խաղաղության պայմանագի՞րն է երաշխավորելու և այլն։ Շատ փորձագետներ և ընդդիմադիրներ սա ներկայացնում են որպես Հայաստանի համար շատ մեծ վատություն։

Փաստաթղթի բովանդակությունը, դրանից բխող լավ և վատ կողմերը թողնելով հաջորդ թողարկմանը, այժմ անդրադառնամ մի քանի կետի։

Ամեն իշխանություն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն ունի։ Հայաստանում, օրինակ, նախկին իշխանությունը սառեցրեց Հունգարիայի հետ հարաբերությունները, Նիկոլի քաղաքականությունն այն էր, որ պետք է ջերմացնի։ Նախկին իշխանությունը Իսրաելում դեսպանատուն չուներ, Նիկոլը բացեց։ Նախկին իշխանությունների համար գերակա ուղղություն էր Հայոց ցեղասպանության ճանաչումը, Նիկոլենց համար ժխտումն է գերակա։ Ամեն երկրում նոր եկող իշխանությունը իր առաջնահերթություններն ունի։ Բայդենը որ ընտրվեց նախագահ, Թրամփի մի քանի հազար պայմանագիր չեղյալ հայտարարեց։ Թրամփը խոստացել է իշխանության գալով՝ դադարի Ուկրաինային օգնության տրամադրումը, որը ուղղակի քամում է ԱՄՆ-ին, ասել է, որ չի թողնելու այդ երկիրը ՆԱՏՕ մտնի։ Թրամփը խոսում է Կանադան ու Գրենլանդիան ԱՄՆ-ին կցելու մասին։ Հիմա որքանո՞վ է հավանականությունը բարձր, որ Թրամփը կչեղարկի հայ-ամերիկյան այս համաձայնագիրը։ Թրամփը, հիշեցնեմ, ընդամենը 5 օրից իշխանության է գալիս։ Հեռացող իշխանությունների հետ սովորաբար խուսափում են պայմանագրեր ստորագրել, որովհետև տեր չեն պայմանավորվածություններին։ Մանավանդ էն իշխանությունների հետ, որոնց հաջորդում են հակամարտության մեջ գտնվող նորերը։ Թրամփի վարչակազմը, օրինակ, կարող է թարս նայել Բայդենի հետ հարաբերություն կառուցելու փորձերին։ Խելքը գլխին իշխանությունը կխուսափեր նման փաստաթղթերից։

Սա կասած է հարուցում այդ համաձայնագրի ստորագրման հարցում ԱՄՆ շահագրգռվածության վրա։ Գիտե՞ք, ամեն փաստաթուղթ ունի իր ստորագրման, ընդունման տրամաբանական, ողջամիտ ժամկետը։ Հայաստանի համար հեչ, Նիկոլը կարևորը մի հատ թուղթ ցույց տա, անունը՝ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր, արտոնյալ վարկ։ Եվ այստեղ հաջորդ հարցն է արդեն ի հայտ գալիս՝ եթե ԱՄՆ-ն անկեղծ է Հայաստանի նկատմամբ, իրոք ուզում է ռազմավարական հարաբերություններ, ուզում է Հայաստանի համար լավ լինի, ինչո՞ւ այդ փաստաթուղթը ստորագրվեց հիմա։

Ամերիկան ինչո՞ւ Հայաստանի հետ այդ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը չստորագրեց 2018 թվականին․ հեղափոխությունից հետո սաղ ՔՊ-ական նորանշանակ պաշտոնյաները մեկնում էին ԱՄՆ ու հաղորդագրությունների մեջ պարտադիր գրում էին՝ հեղափոխության արդյունքների մասին զեկուցելու։ Եթե էդ համաձայնագիրը ստորագրեիք 2018-ին, ո՞վ բան կասեր։ 2019-ին ստորագրեիք։ Բայդենի վարչակազմը որ եկավ իշխանության, ինչի՞ չստորագրեցիք։ Եկավ, մնաց-մնաց, գնալուց 5 ու կես օր առաջ ստորագրում եք, որ ի՞նչ։ Արցախի բլոկադայի ժամանակ ինչի՞ չստորագրեցիք։ Ինչո՞ւ քեզ հետ չէին ստորագրում առաջ, գուցե լուրջ չէի՞ն վերաբերում։ Իսկ որ հիմա են ստորագրում, ուրեմն հաստատ անլուրջ են վերաբերում։ Որովհետև դա չի արվում հայ-ամերիկյան բարեկամության շրջանակներում։ Դրանով ընդամենը Բայդենը անգամ գնալու պահին վատություն  անում Ռուսաստանին ու քեզ։

Ի՞նչ է ստանում էս պայմանագրից Հայաստանը։ Ոչ մի բան։ Ի՞նչ է ստանում Ամերիկան, ոչ մի բան, բացի նրանից, որ մի անգամ էլ է մի փոքրիկ ասեղով ծակում Ռուսաստանին, ու Հայաստանը օգտագործում է որպես էդ փոքրիկ ասեղ։ Ի՞նչ է այդ ծակոցը տալիս Ռուսաստանին։ Իրաանում՝ ոչինչ։ Այսինքն իրական հողի վրա, եթե Ամերիկայի բարոյական հաղթանակն ու ՔՊ-ական իշխանության նվաստացումը դնենք մի կողմ, ոչ մեկ ոչինչ չի ստանում։ Էս թղթից մնալու է միայն խոսակցությունը, ձեռքառնոցին։

Հիմա սաղ աշխարհը խնդում է քեզ վրա։ Չէ մի չէ՝ բալանսավորված քաղաքականություն։ Անհնար է հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունների փչացումը, Իրանի հետ սահմանին ամերիկյան պատրուլ բերելը համարել բալանսավորված քաղաքականություն։ Խնդալուն ձեր մեծամտությունն է, ամեն մի հիմարություն որպես գլուխգործոց ներկայացնելու մղումը։

Եվ վերջապես, ըստ իս՝ կարևորագույն կողմը․ հայ-ամերիկյան այս փաստաթուղթը միգուցե վատը չէ, հնարավոր է՝ լավն է, չենք մտնում փաստաթղթի մեջ․ իսկ ո՞վ է ասում պետք չէ Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունենալ․ ոչ միայն պետք է, այլև առաջ կարծեմ էդպես էր։ Մենք ունեցել ենք իշխանություն, որը հա՛մ Ամերիկայի հետ է լավ եղել, հա՛մ նրա թշնամի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է եղել, հա՛մ էլ կարողացել է այդ երկուսին համոզել, որ մեզ անհրաժեշտ է հայ-իրանական գազամուղ ունենալ ու բացել է էդ գազամուղը, էն ժամանակ, երբ Ամերիկան սանկցիաներ էր կիրառում, իսկ Ռուսաստանը խանդով էր վերաբերում «Գազպրոմին» մրցակցի առկայությանը։ Այ դա բալանսավորված քաղաքականություն էր։ Թե չէ՝ դու ասում ես բալանսավորված քաղաքականություն, բայց նաև դուք պնդում եք, որ Ադրբեջան ուզում է Սյունիքը կտրել, հնարավոր է՝ հարձակվի, Ռուսաստանը չի օգնում, եվրոպացիք էլ բինոկլներով են զինված։ ԱՄՆ-ի հետ թղթի վրա ջերմացնում ես, Ռուսաստանի հետ իրականում սառեցնում․ բա էլ ի՞նչ բալանսավորված։

Խելքը գլխին իշխանությունը եթե անգամ էդ գործընկերային հարաբերությունների նոր մակարդակ կառուցելը լավն է, փաստաթուղթը լավն է, հիմա որ հաստատ դա չէր անի, երբ աշխարհը լարված է, քո հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ դեռևս էս մակարդակի հարաբերութուններ են։ Էդ կարգի բաներն են, որ պետք է խելքը գլխին իշխանությունը ճիշտ հասկանա՝ որը երբ, ոնց, ինչ միջոցներով, ինչպես անի, որ էդ խանդը չառաջանա, էդ դիմադրությւոնը չառաջանա։ Պետք է կարողանաս ամեն բան անել քո շահը բացատրելով։ Տարիներ շարունակ մեր բոլոր գործընկերները հաշվի են նստել մեր շահի հետ ու որևէ դիմադրություն չի առաջացել։

Կրկնում եմ՝ կարող է հայ-ամերիկյան փաստաթուղթը լավն է, բայց դու արդյո՞ք էն իշխանությունն ես, որ կարող է դա իրականություն դարձնել։ Դու արդյո՞ք էն իշխանությունն ես, որ կարող է Թրամփին համոզել, որ չչեղարկի, իսկ չչեղարկելու դեպքում էլ իրականություն դարձնես։ Դու էն իշխանությո՞ւնն ես, դու ունե՞ս էն ուժը, որ հա՛մ Ամերիկայի հետ ռազմավարական հարաբերություն սարքես, հա՛մ չթշնամանաս Ռուսաստանի հետ։ Ես երեկ հաղորդում էի պատրաստել այն մասին, որ դու 7 տարի Հայաստանն ես ղեկավարում, որի 5 տարին հանձնել ես ինչ կարողացել ես, անընդմեջ հանձնել ես։ Դու կորուստներ ես տվել, հիմա էլ ես դա անելու, չէ՞։ Դու դրան ես ընդունակ։

Այսինքն՝ ուզում ես բեր աշխարհի մենալավ թուղթը, աշարհի ամենալավ հարաբերությունը տան քեզ, ամենամուր կապերը տան քեզ, դու քանդելու ես։ Հետևաբար, ոչ թե փաստաթուղթն է լավը կամ վատը, այլ դու կարո՞ղ ես դա անել էդ փաստաթղթի մեջ գրածներն անել, թե՞ չես կարող։ Ամերիկայի հետ թուղթը վատը չէ, իրագործողն է վատը։ Դու ասել ես՝ Արցախի ինքնորոշումը պետք է միջազգայնորեն ճանաչվի, հանձնել ես Արցախ, դու ասել ես Արցախը Հայաստան է և վերջ, հանձնել ես Արցախը, դու ասել ես մեր զինված ուժերը տարածաշրջանում թելադրողն են, բանակը քանդել ես, հիմա ասում ես՝ Ամերիկայի հետ ռազավարական-բան, + դրան՝ ԵՄ կմտնեմ։ Քեզ ո՞վ կհավատա, ո՞նց ես անելու։ Ես էն օրը խաղաղություն կառուցելու վերաբերյալ քո ելույթին ի պատասխան հարցեր բարձրացրի՝ եթե ասել ես կադրային հեղափոխություն եմ անում, չես կարողացել, ասել ես Վերին Լարսին այլընտրնք եմ ստեղծում, չես արել, եթե ասել ես հոսանքը 20 տոկոսով կէժանանա, չես արել, եթե ասել ես մենաշնորհները վերացնելու եմ, չես արել, ասել ես՝ ռազմական բյուջեն 2,5 մլրդ դոլարով ավելացնելու եմ, չես արել, ասել ես արտաքին պարտք էլ չենք վերցնի, չես արել, ասել ես ամեն հայ տուն կունենա Հայաստանում, չես արել, ասել ես 5 տարի գնաճ չի լինի ու էդպես հազար խոստում ես տվել չես արել, Եվրամիություն մտնելու, Ամերիկայի հետ ռազմավարական գործընկեր դառնալու խոստումները ո՞նց պետք է անես, եթե դա ավելի բարդ է, քո ուժերից վեր է։ Դու 2018 թվականից սկսած խոսում ես կոնֆետների մասին ու ժողովրդին ցույց ես տալիս կոնֆետի թուղթը, բայց մարդանց տալիս ես լիմոնի աղ։ Քո կոնֆետը թունավոր է

Դու ունես փող, բայց չես կարողանում զենք առնել, այ էդքան անճար ես, ասում ես Ադրբեջանը մեր գործընկերների վրա ազդում է, մեզ զենք չեն տաիս։ Դու փողը տալիս ես, զենքը չեն տալիս։ Այ էդքան անճար ես դու։ Դու փողը տալիս ես, զենքը տալիս են, չես կարողանում Հայաստան հասցնել։ Դու ի՞նչ ռազմավարական հարաբերություն կառուցող։ Ասենք ԱՄՆ-ն քեզ զենք նվիրեց, դու քարտեզին նայե՞լ ես, ո՞նց ես Հայաստան հասցնելու, Իրանո՞վ, Թուրքիայո՞վ, Ադրբեջանո՞վ, սանկցիաների տակ մտնող Վրաստանո՞վ։ Բայց քո օրոք Ադրբեջանը մեր օդային տարածքով Նախիջևան զենք է տանում ու պատրաստվում է մեզ վրա հարձակվել։ Դու էնքան վատ դիվանագետ ես, որ ում հետ բարեկամ էիր դարձար թշնամի, ում հետ թշնամի ես, Հայաստանը տարածքը ճանաչում է իր մի մասը։

Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, ուզենա այ էս հայ-ամերիկյան իբր այմանագրով և եվրամիություն մտնելու խոստումներով գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց քաղաքացին պետք է նայի Նիկոլի՝ մինչ այս տված խոստումները, որոնք ոչ մեկը չեն կատարվել ու որոշի՝ սրանք ընդունա՞կ են ԵՄ մտնելու, ԱՄՆ-ի հետ ոտք պարզելու, թե չէ, ընդունա՞կ են հարաբերություն հաստատել՝ առաց մեկ այլի հետ հարաբերություն փչացնելու։ Նորմալ իշխանության պարագայում սա կլիներ շատ նորմալ փաստաթուղթ։ Էստեղ խնդիրը թուղթը չէ, Ամերիկան չէ, ԵՄ-ն չէ, խնդիրը դու ես․ փորձը ցույց է տվել, որ դու լավ ես մենակ խոսելուց, էն էլ՝ սուտ խոսելուց։ Պետությունը ձեր խելքի բանը չէ։

Կարճ ասած՝ Սիրեի ժողովուրդ, ուզում ես մտնել ԵՄ, պետք է փոխես Նիկոլին, ուզո՞ւմ ես Ռուսաստանի հետ խորացնել հարաբերություն, պետք է փոխես Նիկոլին, ուզո՞ւմ ես բալանսավորված քաղաքականություն, պետք է փոխես Նիկոլին, բերես նորմալ իշխանություն, ուժեղ, կարող։ Սրանք պետության բան չեն։ ժողովրդի, պետության շահը պահանջում է, որ այս իշխանութունը հեռանա, գա խելքը գլխին իշխանություն, տեսնի ինչ է թողել Նիկոլը իր հետևում ու փորձի կարգավորել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ