26 05 2021

Ինչպե՞ս անել, որ հայկական շինկազմակերպությունները ՌԴ-ում մրցույթների մասնակցեն․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը



 Չեմ կարծում, որ Ռուսաստանում անցկացվող մրցույթներին մասնակցելու հարցում մեր կազմակերպությունների համար որևէ խնդիր կարող է առաջանալ։ Ողղակի պետք է նաև հաշվի առնել, որ այդ մրցույթներին մասնակցում են նաև բազմաթիվ թուրքական կազմակերպություններ և բավականին լավ գին են առաջարկում։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դրանք տեխնոլոգիապես լավ զինված են, և մեր ընկերությունները պետք է կարողանան մրցունակ լինել։ Սկզբնական շրջանում մենք կարող ենք ինչ-որ տեղ վարչական ռեսուրսով ապահովել այդ մուտքը, բայց դա չի կարող երկար տևել։ Ռուսաստանում կան շինարարություն են իրականացնող շատ հայ բիզնեսմեններ, որոնց կազմակերպությունները սակայն հայկական չեն, բայց մեր ընկերությունների մասնակցության հարցը քննարկել եմ նրանց հետ, և նրանք հետաքրքիր մոդելներ առաջարկել են»,- նշեց Երկրորդ նախագահը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ