Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց, թե որտեղ են Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոստացած 3-4 մլրդ ներդրումները: Հարցին պատասխանեց նախարարը՝ ասելով, որ ամեն օր ներդրումներ լինում են, ուղղակի իրենք հարկ չեն համարում դրա մասին բարձրաձայնել: Քերոբյանը, պատասխանելով նաև իր նախկին դիտարկմանը, թե խանգարող հանգամանքներ կան ներդրումների համար, ասաց, որ իրեն սխալ են հասկացել, խոսքը կոռուպցիայի մասին չի եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը