17 10 2018

Տասնյակ բիզնեսներ՝ հայ-ռուսական ցուցահանդեսին



Հայաստանում 8-րդ անգամ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ դեսպանատան և առևտրի ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների աջակցությամբ հոկտեմբերի 17-19-ը Երևանում կանցկացվի «Expo Russia-Armenia 2018» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և երևանյան բիզնես ֆորումը:

Միջոցառմանը մասնակցում են արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ էներգետիկայի, ճարտարագիտության, մետաղագործության, ավտոմոբիլային արդյունաբերության, հանքարդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, ներդրումների, գյուղատնտեսության, բժշկության և կրթության բնագավառներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ