05 11 2022

Հայաստանում 1 տարվա գնաճը կազմել է 9.5%

Հայաստանում 1 տարվա գնաճը կազմել է 9.5%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. Հոկտեմբերը 2021թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.3%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ