10 03 2022

Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը, իսկ Toyota-ն՝ մեքենաների արտադրությունը ՌԴ-ում

Amazon-ը դադարեցնում է ապրանքների առաքումը, իսկ Toyota-ն՝ մեքենաների արտադրությունը ՌԴ-ում

Ամերիկյան Amazon ինտերնետ-ռիթեյլերը դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան և Բելառուս՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ասվում է ընկերության բլոգում։

«Հաշվի առնելով Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ մենք լրացուցիչ գործողություններ ենք ձեռնարկել տարածաշրջանում, մենք կասեցնում ենք ապրանքների առաքումը Ռուսաստանի և Բելառուսի հաճախորդներին», - ասվում է Amazon-ի հայտարարության մեջ:

Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան, որը խոշորագույնն է աշխարհում, դադարեցրել է իր ավտոմեքենաների արտադրությունը ՌԴ-ում և դրանց արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ընկերությանը հղումով։

«Սանկտ Պետերբուրգի մեր գործարանում արտադրությունն ամբողջությամբ դադարեցվել է բաղադրիչների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Դադարեցվել է նաև պատրաստի ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան», - հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ճապոնական Nikkei պարբերականը հայտնել է նաև, որ ընկերությունը ժամանակավորապես հետ է կանչում իր աշխատակիցների ՌԴ-ից։ Նշվում է, որ Մոսկվայի ու Տոկիոյի միջև ուղիղ ավիաչվերթների բացակայության պատճառով ընկերության 26 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները Ճապոնիա են վերադառնալու երրորդ երկրների միջոցով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ