07 03 2022

Կցրտի

Կցրտի

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 8-ին` կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում մարտի 9-ին կնավզի 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ