07 02 2022

Մեծ բունտ է հասունանում ուսանողների շրջանում. բուհերի շենքերը կհանվեն վաճառքի

Մեծ բունտ է հասունանում ուսանողների շրջանում. բուհերի շենքերը կհանվեն վաճառքի

Կառավարությունում մտմտում են պետգույքի  շենքերը վաճառքի հանելու մասին, երևի փողի խնդիր կա: Այս մասին Yerevan.Today-ի կառավարության աղբյուրն է հայտնում՝ կցկտուր հուշելով նաև կառավարության թիրախում հայտնված շենք-շինությունների ցանկը:

ԿԳՄՍ-ում բուհերը միավորելու անվան տակ որոշ շենքեր դատարկելու նախագիծ է ծածուկ մշակվում․ ավելին՝ այս սև պլանն իրագործելու սեղմ ժամկետներ են դրված՝ մինչև սեպտեմբերի 1-ը: Խոսվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը դատարկելու  և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Ռոսիայի մոտի մասնաշենքը (Պատմական ֆակուլտետի) վաճառելու մասին: Թատերականն ուզում են միավորել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայի հետ, Մանկավարժականի պատմական ֆակուլտետի մասնաշենքը կդատարկվի՝ ֆակուլտետների միավորման հաշվին: 

Երկու բուհերի շենքերն էլ,  ի դեպ, ահռելի մեծ շինություններ են  և գտնվում են  Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի երկու կողմերում:

Միավորումների անվան տակ բուհական շենքեր դատարկելու ինֆորմացին մեզ հետ զրույցում  of record հաստատեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոստանալով, որ շատ որոշակի կհայտնի այդ մասին առաջիկայում: Նպատակի մասին հարցին օպտիմալացման տրամաբանությամբ էր նախարարն իր ողջ պատճառաբանություններն հիմնավորում՝ թերևս թաքցնելու համար վերադասի իրական օրակագը՝ օտարել շենքեր իշխանամերձ գործարարներին:

Բունտ է հասունանում այս բուհերում: Թատերական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը Yerevan.Today-ի հետ զրույցում աբսուրդի ժանրից է համարում այս միավորման գաղափարը՝ առավել ևս եթե պարզվի, որ իրենք են պարտավորվելու նոր նախագծով լքել թատերականի շենքի տարածքը:

«640  ուսանող, դասախոսական կազմ, տեխնիկական հարմարություններ և մի շարք հանգամանքներ ուղղակի հնարավոր չէ զրոյացնել և սկսել  կյանքը նոր շենքում նոր հարմարություններ ստեղծելով, դա ուղղակի անհնար է»,- ասում է ռեկտոր Լիլիթ Արզումանյանը: Մարտին ՊՈԱԿ-ների մասին օրենքի հարկադրանքով նա ստիպված է լինելու զուտ տարիքի պատճառով լքել պաշտոնը, բայց ասում է՝ չեմ նահանջի, կանգնելու եմ բուհի կողքին ու պայքարելու եմ այդ միավորման դեմ, եթե պարզվի, որ այդպես է լինելու:

Փաստորեն հոգեբուժարանից, Նորքի ծերատնից ու ինֆոկցիոն կենտրոնից հետո հաջորդը  բուհական շենքերն են հայտնվել իշխանության թիրախում:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ