ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը, նախնական, նախատեսվում է անցկացնել հունվարի 10-ին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել:
Վլադիմիր Պուտինը աջակցել է նրա նախաձեռնությանը, հայտնել էին Կրեմլից։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ նիստի անցկացման կազմակերպիչը Հայաստանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը