01 12 2021

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 1-ին ցերեկը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով։ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, սակայն դեկտեմբերի 2-ին եւ 3-ին հատկապես գիշերը կնվազի 7-10 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրեւ, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 6 + 8, վաղը ցերեկը՝ + 13 + 15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ -3 + 1,

Կոտայք լեռներում՝ գիշերը՝ + 1 + 3, ցերեկը՝ + 1 + 3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ + 3 + 5, ցերեկը՝ + 4 + 7,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ + 2 + 6, ցերեկը՝ + 5 + 8,

Լոռիում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ -1 + 2,

Տավուշում՝ գիշերը՝ + 12 + 17, ցերեկը՝ + 2 + 6,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ + 1 + 4, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 10 + 13,

Արարատում՝ գիշերը՝ + 2 + 6, ցերեկը՝ + 14 + 18,

Արմավիրում՝ գիշերը՝ + 2 + 6, ցերեկը՝ + 14 + 18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ + 1 + 4, ցերեկը՝ + 3 + 6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ + 6 + 10, ցերեկը՝ + 17 + 20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ + 10 + 15, ցերեկը՝ + 17 + 20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 12 + 15,

Արցախում՝ գիշերը՝ + 10 + 15, ցերեկը՝ + 17 + 21։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ