30 11 2021

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանլեիություն:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ը կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 30-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ