07 11 2021

Այս պահին ձեր ձեռքին է այն բանալին, որը տանելու է դեպի մեր երկրի ապագան․ Էլինար Վարդանյանը՝ երիտասարդներին



Դուք  սերունդ եք, որի հետ ենք կապում մեր ապագան, որի հետ ենք կապում մեր հույսերը։ Չի կարող երիտասարդությունը անմասն լինել այն զարգացումներից, որոնք առկա են մեր երկրում։ «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ դիմելով երիտասարդներին։

«Ցավոք այսօր մեր երկրում մենք ապրում ենք բարդագույն իրավիճակում և այստեղ է, որ  երիտասարդները կարող են իրենց համախմբման միջոցով ազդեցություն ունենալ մեր երկրի համար էական որոշումների կայացման հարցում։ Այս պահին ձեր ձեռքին է այն բանալին, որը տանելու է դեպի մեր երկրի ապագան։ Ձեր համախմբումը մեզ ուժ է տալու, ձեր համախմբումը մեզ հնարավորություն է տալիս որպեսզի մենք էլ ավելի զգոն լինենք, գիտակցենք, որ մեր քայլերից է կախված նաև ձեր ապագան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ