01 09 2021

Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում. Hetq.am

Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում. Hetq.am

Օգոստոսի 27-ի դրությամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում՝ Անհետ կորածների միջազգային հանձնաժողովին ենթակա փորձագիտական կենտրոնում, այդ մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ դիակներից և մասունքներից վերցված է, ընդհանուր առմամբ, 139 փորձանմուշ, որոնք գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։ Համեմատության համար կայքը գրում է, որ հուլիսի 26-ի դրությամբ՝ վերցված փորձանմուշների թիվը եղել է 163։

«Դեռ օգոստոսի սկզբին մեր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը նշել էր մինչ օրս դիակների և մասունքների չնույնականացման պատճառները։ Դրանցից առաջինն այն է, որ ոսկորներն ի սկզբանե պիտանի չեն լինում ԴՆԹ անջատման համար: Դրանք այրված են լինում կամ հնարավոր չի լինում ԴՆԹ անջատել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների, անձրևների ու ձյան տակ երկար մնալու հետևանքով։ Որոշ դեպքերում էլ զոհված զինծառայողների դիակներից և մասունքների ոսկրային հյուսվածքներից անջատված ոչ լիարժեք ԴՆԹ բնութագրերն արյունակցական կապի միջոցով նույնականացման համար պիտանի չեն, քանի որ արյունակցական կապի միջոցով ճշգրիտ նույնականացման համար անհրաժեշտ է ստանալ լիարժեք գենետիկական բնութագիր», - գրել է Hetq.am կայքը: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ