01 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 615 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 615 նոր դեպք, մահացել է 15 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 750-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1157 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6014-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 293, փաստացի բուժվողներինը՝ 9443: Մեկ օրում արվել է 7462 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 547 898 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ