18 08 2021

Հայաստանում կորոնավիրուսի 504 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի 504 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7219 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: Ունենք 157 առողջացած, 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ