05 08 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 320 դեպք, մահվան 9 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 320 դեպք, մահվան 9 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 322-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ․ մահացածների ընդհանուր թիվը 4632 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Օգոստոսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1124 է: Մահվան դեպքերի ընդհանուր  թիվը հասել է 5756-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 179 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 617, փաստացի բուժվողներինը՝  4808 (մեկ օրում ավելացել է 141-ով): Մեկ օրում արվել է 7551 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 372 405 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ