26 07 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 910-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4590 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 26-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5705-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 168, փաստացի բուժվողներինը՝ 4037 (մեկ օրում ավելացել է 3-ով): Մեկ օրում արվել է 5049 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 310 356 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ